(11) Արտոնագրի համարը
793
(13) Փաստաթղթի տեսակը
Y
(21) Հայտի համարը
AM20220052Y
(22) Հայտի ներկայացման թվականը
2022-05-19
(45) Արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը
2023-02-16
(51) Միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը(ները) (ՄԱԴ)
E21C 45/00, E02F 3/00
(54) Գյուտի անվանումը
Գետային տիպի պոչամբարներից նստվածքների հեռացման սարք
(56) Տեղեկատվության աղբյուրներ
US N 3 799 614, E 21C 45/00, 1974
(57) Գյուտի ռեֆերատը
Գյուտը վերաբերում է լեռնահանքային արդյունաբերությանը, մասնավորապես՝ գետային տիպի պոչամբարներից նստվածքների հեռացման սարքերին և կարող է օգտագործվել պոչամբարներից պոչային նստվածքների հեռացման համար։ Սարքն ունի պոչամբարի տարածքում տեղակայված անշարժ հենասյուներ, գլխավոր ճոպաններով դրանց ամրակցված աշխատանքային հարթակ և դրա տակ ուղղաձիգ տեղաշարժման հնարավորությամբ տեղակայված սյունավոր հիմքով աշտարակ, որի վերևի մասն իրականացված է սյուների միջև տեղակայված սուզարկղի տեսքով։ Դրանց ուղղաձիգ տեղաշարժն ապահովող՝ աշխատանքային հարթակի վրա տեղակայված ձգիչ կարապիկներ, որոնց ճոպանների ազատ ծայրերն ամրացված են աշտարակի իրանի վերին մասին։ Սուզարկղի ստորին մասում տեղակայված ապառախյուսային պոմպ՝ դրան միացված ապարախյուսի հեռացման խողովակաշարով, սուզարկղի կողմերում և սյուների ստորին եզրերում տեղակայված բարձր ճնշման կցափողեր և դրանց միացված ջրի մատակարարման խողովակաշար։ Գլխավոր ճոպանները ձգված են միմյանց զուգահեռ՝ մեկ հորիզոնական հարթության մեջ, իսկ աշխատանքային հարթակն իրականացված է ճոպանների երկայնքով տեղաշարժման հնարավորությամբ սայլակի տեսքով, որն անիվներով հենված է գլխավոր ճոպանների վրա, ընդ որում, սարքը լրացուցիչ ունի քարշափոխադրիչ կարապիկի տեսքով իրականացված շարժաբեր, որը տեղակայված է միևնույն կողմում գտնվող անշարժ հենասյուների մոտակայքում և որի շարժաբեր ճոպանը ձգված է անշարժ հենասյուների միջև՝ գլխավոր ճոպաններին զուգահեռ ու կոշտ ամրակցված է աշխատանքային հարթակին: Ընդ որում որպես անշարժ հենասյուներ օգտագործվում են պոչերի հեռացման արդյունքում մերկացող ջրահեռացման երկաթբետոնե աշտարակները: Բարձրացվում է պոչամբարներից պոչային նստվածքների հեռացման համար կիրառվող սարքի աշխատանքի անվտանգությունն ու արդյունավետությունը, 4 նկ.։
(71) Հայտատու(ներ), երկրի կոդը
«Գեոինժինիրինգ» ՍՊԸ (AM)
(72) Հեղինակ(ներ), երկրի կոդը
Լևոն Մանուկյան (AM)
Կարեն Հարությունյան (AM)
Տիգրան Մանուկյան (AM)
Մերի Գևորգյան (AM)
(73) Արտոնագրատեր(ներ), հասցեն, երկրի կոդը
«Գեոինժինիրինգ» ՍՊԸ - 0096, Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Գայի պողոտա 9, բն. 15 (AM)
Գործողությունը դադարեցված է
2023-05-20
Առաջին Էջ
Լրիվ նկարագրություն
Գծագիր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե գտնում եք, որ ներկայացված տեղեկատվությունը լիարժեք չէ, խնդրում ենք դիմել Մտավոր սեփականության գրասենյակ: