Տպել

ՀՀ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գյուտեր

  English    Հայերեն    Русский  

(11) Արտոնագրի համարը

1069

(13) Փաստաթղթի տեսակը

Y

(21) Հայտի համարը

AM20260065Y

(22) Հայտի ներկայացման թվականը

2026-06-08

(45) Արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը

2026-09-16

(51) Միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը(ները) (ՄԱԴ)

C22B 11/00

(54) Գյուտի անվանումը

Ոսկի պարունակող հանքանյութի վերամշակման եղանակ

(57) Գյուտի ռեֆերատը

Գյուտը վերաբերում է բնօգտագործման բնագավառին, մասնավորապես՝ ոսկի պարունակող հանքանյութի վերամշակման եղանակին։
Համաձայն եղանակի՝ հանքանյութը ջարդում են, մանրացնում են  74-75մկմ չափամասի, այնուհետև տեղափոխում են հալման վառարան, շիկացնում են 400-700⁰C ջերմաստիճանում, այնուհետև ստացված խառնուրդին սենյակային ջերմաստիճանում ավելացնում են ֆլյուս, խառնում, ենթարկում հալման 1080-1200⁰C ջերմաստիճանում, այնուհետև ստացված խառնուրդը տեղափոխում են տաքացման վառարան, որից հետո ենթարկում են գլանման և 30% -անոց ազոտական թթվով անջատում ոսկին: Շիկացնումն իրականացնում են  չորս փուլով, առաջին փուլում շիկացնում են մինչև 400°C ջերմաստիճան 1,5 ժամ խառնելով, երկրորդ փուլում՝ 500°C ջերմաստիճան 0,5 ժամ, երրորդ փուլում՝ 600°C ջերմաստիճան 0,5 ժամ և  չորրորդ փուլում՝ 700°C ջերմաստիճան 0,5 ժամ: Որպես ֆլյուս վերցնում են նատրիումի կարբոնատի, նատրիումի տետրաբորատի, օսլայի, սիլիցիումի երկօքսիդի և կապարի օքսիդի 15,0 : 10,0 : 1,0 : 2,5 : 12,5   զանգվածային հարաբերակցությամբ խառնուրդը: Տաքացման վառարանն իրականացված է ծակոտկեն հալքանոթներով:
Բարձրացվում է ոսկու կորզման աստիճանը:

(71) Հայտատու(ներ), երկրի կոդը

Դավիթ Կարապետյան (AM)

(72) Հեղինակ(ներ), երկրի կոդը

Դավիթ Կարապետյան (AM)

(73) Արտոնագրատեր(ներ), հասցեն, երկրի կոդը

Դավիթ Կարապետյան - 0010, Երևան, Կոմիտաս 31 շենք, բն. 10 (AM)

Առաջին Էջ

Ներբեռնել (48 Կբ)

Լրիվ նկարագրություն

Ներբեռնել (685.7 Կբ)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե գտնում եք, որ ներկայացված տեղեկատվությունը լիարժեք չէ, խնդրում ենք դիմել Մտավոր սեփականության գրասենյակ: