(11) Արտոնագրի համարը
603
(13) Փաստաթղթի տեսակը
U
(21) Հայտի համարը
AM20200087U
(22) Հայտի ներկայացման թվականը
2020-10-01
(45) Արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակման թվականը
2021-01-08
(51) Միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչը(ները) (ՄԱԴ)
A61C 13/00
(54) Գյուտի անվանումը
Ատամնապրոթեզ
(56) Տեղեկատվության աղբյուրներ
ՀՀ 3274, A61C 13/00, 2019
(57) Գյուտի ռեֆերատը
Օգտակար մոդելը վերաբերում է օրթոպեդիկ ստոմատոլոգիային, մասնավորապես՝ ատամնապրոթեզներին: Ատամնապրոթեզն ունի ատամնաբուժական ակրիլային պլաստմասսայից պատրաստված հիմք և ատամնաշար։ Հիմքը լրացուցիչ ունի արտաքին մակերևույթի վրա կատարված փորվածք և դրա մեջ ամրակցված արծաթե ներդիր։ Արծաթե ներդիրը կատարված է շրջանի, եռանկյան, քառակուսու, ուղղանկյան, շեղանկյան, սեղանի կամ օվալի եռաչափ պատկերի տեսքով։ Արծաթե ներդիրը փորվածքի մեջ ամրակցվում է ներդիրի ստորին մակերևույթի եզրագծով կատարված ելուստի միջոցով։ Իրականացման այլ տարբերակում արծաթե ներդիրը փորվածքի մեջ ամրակցվում է ներդիրի ստորին մակերևույթի եզրագծով կատարված և ազատ ծայրամասով ներդիրի եզրագծից դեպի դուրս ուղղված ելուստի միջոցով։ Արծաթե ներդիրի դիմերեսը կատարված է ակոսավոր։ Արծաթե ներդիրի դիմերեսի ակոսներն իրականացված են խորհրդանիշի, պատկերի կամ ծածկագրի տեսքով։ Ապահովվում է ատամնապրոթեզի վարակազերծիչ հատկությունը, երկարաժամկետ օգտագործումը, ինչպես նաև ատամնապրոթեզի տեսականու ընդլայնումը:
(71) Հայտատու(ներ), երկրի կոդը
Տիգրան Կարապետյան (AM)
(72) Հեղինակ(ներ), երկրի կոդը
Տիգրան Կարապետյան (AM)
(73) Արտոնագրատեր(ներ), հասցեն, երկրի կոդը
Տիգրան Կարապետյան - 0075, Երևան, Նոր Արեշ 42, տուն 4 (AM)
Գործողությունը դադարեցված է
2021-10-01
Առաջին Էջ
Լրիվ նկարագրություն
Գծագիր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե գտնում եք, որ ներկայացված տեղեկատվությունը լիարժեք չէ, խնդրում ենք դիմել Մտավոր սեփականության գրասենյակ: