Russian Version
English Version

Օրենքներ

Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքից քաղվածք

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 դեկտեմբերի 1997 թ.

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.    Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է`

- Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքի հասկացությունը,

- տուրքերի տեսակները և դրույքաչափերը,

- տուրք վճարողներին,

- տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները և կարգավորում է պետական տուրքի հետ կապված մյուս հարաբերությունները:

 

Հոդված 2.    Պետական տուրքի հասկացությունը

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

(2-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123)

 

Գ Լ ՈՒ Խ  II 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 3.    Պետական տուրք վճարողները

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` պետական տուրք վճարողներ)

(3-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123)

 

Հոդված 4.    Պետական տուրք վճարողների իրավունքները

Պետական տուրք վճարողներն իրավունք ունեն`

- պահանջել պետական տուրք գանձող մարմնից` կատարելու տուրքի հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերահաշվարկ.

- վերադասության, ինչպես նաև դատական կարգով բողոքարկել պետական տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

- դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար.

- ստանալ պետական տուրքի վճարման մասին տեղեկանք.

- սույն օրենքով սահմանված դեպքերում պահանջել և ստանալ վերադարձման ենթակա պետական տուրքի գումարը:

(4-րդ հոդվածը փոփ. 09.02.18 ՀՕ-111-Ն)

 

Հոդված 5.    Պետական տուրք վճարողների պարտականությունները

Պետական տուրք վճարողները պարտավոր են`

- ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը.

- պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքը վճարվում է լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձևակերպման համար.

- ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը.

- սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:

(5-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 29.04.13 ՀՕ-49-Ն, 29.06.16 ՀՕ-123-Ն)

 

Հոդված 6.    Պետական տուրքի գծով պարտավորության դադարումը

Պետական տուրքի վճարման` իրավաբանական անձանց պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանց համար` պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ պետական տուրք վճարողի մահվան դեպքում: (նախադասությունը հանվել է 15.12.05 ՀՕ-11-Ն)

(6-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 14.12.01 ՀՕ-283, փոփ. 15.12.05 ՀՕ-11-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  III

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 7.    Պետական տուրքի գանձման օբյեկտները

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է`

թ) գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար.

 (7-րդ հոդվածը խմբ., փոփ. 03.03.21 ՀՕ-110-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  IV

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 8.    Պետական տուրքի դրույքաչափերը

Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:

Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:

(մասն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

(6-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123)

 

Հոդված 18.  Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

(վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123, 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-234-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-110-Ն)

Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով (բազային տուրքի նկատմամբ գործակիցներով).

1.

գյուտերի իրավական պահպանության գծով՝

 

ա)

գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում՝ ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման և նախնական փորձաքննության արդյունքներով որոշում կայացնելու համար

հավակնության սահմանման 5-ից ավելի կետերից յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ

20


5

բ)

հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10

գ)

գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (հավակնության սահմանման յուրաքանչյուր անկախ կետի համար)

120

դ)

գյուտի պետական գրանցման և արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) տալու համար

15

ե)

գյուտի արտոնագրին (կարճաժամկետ արտոնագրին) կից գյուտի լրիվ նկարագրությունը հրապարակելու համար` 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար

2.5

զ)

բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

25

է)

գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10

ը)

գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը գյուտի արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10

թ)

սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

8

ժ)

հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

15

ժա)

իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10

ժբ)

միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկումը քննարկելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար)

10

ժգ)

խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10

ժդ)

առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10

ժե)

արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) կրկնակը տալու համար

10

ժզ)

արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) պատճենը տալու համար

5

ժէ)

գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)`

 

 

երկրորդ, երրորդ տարվա համար

20

 

չորրորդ, հինգերորդ տարվա համար

25

 

վեցերորդ, յոթերորդ տարվա համար

30

 

ութերորդ, իններորդ տարվա համար

40

 

տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար

50

 

տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար

60

 

տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար

70

 

տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա համար

80

 

տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա համար

100

 

քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար

130

 

քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար

160

ժը)

գյուտի կարճաժամկետ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)`

 

 

երկրորդ, երրորդ տարվա համար

20

 

չորրորդ, հինգերորդ տարվա համար

25

 

վեցերորդ, յոթերորդ տարվա համար

30

 

ութերորդ, իններորդ տարվա համար

35

 

տասներորդ տարվա համար

40

ժթ)

գյուտի արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) գործողության վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

50

ի)

լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

50

իա)

գյուտերի` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

8

իբ)

գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ ներկայացված առարկության քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

40

իգ)

գյուտի կարճաժամկետ արտոնագրին կից գյուտի նոր լրիվ նկարագրությունը հրապարակելու համար

5

 

25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար՝ լրացուցիչ

1.5

իդ)

արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին որոշում կայացնելու համար (պայմանագրով (փոխանցման ակտով) նախատեսված յուրաքանչյուր գյուտի համար)

40

իե)

լիցենզիայի գրանցման համար (յուրաքանչյուր գյուտի համար)

60

իզ)

լիցենզիայի մեջ կատարված փոփոխությունները և լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցելու համար

10

իէ)

բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարություն հրապարակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

2

իը)

բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունը հետ կանչելու մասին տեղեկությունների հրապարակման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10

իթ)

արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

15

լ)

հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

2

լա)

հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

12

լբ)

Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն՝ փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման և առաքման համար

30

լգ)

ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի քննարկումը սահմանված ժամկետից շուտ սկսելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10

2.

(կետն ուժը կորցրել է 03.03.21 ՀՕ-110-Ն)

 

3.

արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`

 

ա)

արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

20

 

հայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար՝ լրացուցիչ

8

բ)

հայտում կատարված փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

2

գ)

միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկման քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (յուրաքանչյուրի համար)

10

դ)

առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10

ե)

խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10

զ)

հայտի հրապարակումը հետաձգելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10

է)

հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերն ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

12

ը)

իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10

թ)

սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

8

ժ)

արդյունաբերական դիզայնի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

30

 

հայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար՝ լրացուցիչ

20

ժա)

բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

15

ժբ)

արդյունաբերական դիզայնի պետական գրանցման և արտոնագիր տալու համար

15

ժգ)

արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու դեմ առարկության քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10

ժդ)

արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման համար՝

 

 

առաջին հինգ տարվա համար

60

 

երկրորդ հինգ տարվա համար

120

 

երրորդ հինգ տարվա համար

180

 

չորրորդ հինգ տարվա համար

270

 

հինգերորդ հինգ տարվա համար

480

ժե)

արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու համար (յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար)

40

ժզ)

լիցենզիայի գրանցման համար

60

 

մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար՝ լրացուցիչ

45

ժէ)

արդյունաբերական դիզայնի լիցենզիայի փոփոխությունները և լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցելու համար

10

ժը)

արտոնագրի կրկնակը տալու համար

10

ժթ)

արտոնագրի պատճենը տալու համար

5

ի)

արդյունաբերական դիզայնների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար

8

իա)

արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և փոխանցումը գրանցելու համար

15

իբ)

արդյունաբերական դիզայնի հայտում փոփոխություն կատարելու համար

8

իգ)

արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

40

իդ)

հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10

իե)

արդյունաբերական դիզայնի միջազգային հայտի և եվրասիական հայտի առաքման համար

30

3.1

Բույսերի սորտերի հետ կապված գործողությունների գծով՝

 

ա)

բույսի սորտի հայտ ներկայացնելու համար

5

բ)

Կոնվենցիայով` առաջնություն խնդրարկելու համար

4

գ)

բույսի սորտի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար

2

դ)

արտոնագիր տալու համար

3

ե)

լիցենզիոն պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար)

10
5

զ)

արտոնագրի կրկնակը տալու համար

1

 4.

ապրանքային նշանների իրավական պահպանության հետ

 

 

կապված գործողությունների գծով՝

 

ա)

ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար

30

բ)

ապրանքային նշանի փորձաքննություն անցկացնելու համար

40

 

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ

15

գ)

առաջնության իրավունքից օգտվելու համար

10

դ)

ապրանքային նշանի հայտի զատման համար

15

ե)

պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի իրականացման

 

 

ժամկետի բացթողնման հետևանքով կորցրած իրավունքի վերականգնման

 

 

մասին դիմում ներկայացնելու համար

20

զ)

իրավունքների վերականգնման մասին որոշման դեմ բողոքարկման

 

 

խորհուրդ բողոք ներկայացնելու համար

50

է)

ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման

 

 

մասին կրկնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու

 

 

դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար

50

ը)

բաց թողած ժամկետի վերականգնման համար

30

թ)

պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի գործողություն

 

 

կատարելու համար նախատեսված ժամկետի երկարաձգման համար

10 

ժ)  

ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար

10

ժա)

ապրանքային նշանի գրանցման համար

50

ժբ)

ապրանքային նշանի վկայագրի կրկնակ տալու համար

30

ժգ)

ապրանքային նշանների պետական գրանցամատյանում

 

 

ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը

 

 

գրանցելու համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր

 

 

ապրանքային նշանի համար)

60

ժդ)

ապրանքային նշանների պետական գրանցամատյանում

 

 

փոփոխություն կատարելու համար

20

ժե)

հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ

 

 

առարկություն ներկայացնելու համար

10

ժզ)

յուրաքանչյուրի կոլեկտիվ նշանի և հավաստագրային

 

 

նշանի գրանցման համար

90

ժէ)

ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում

 

 

հանրահայտ ճանաչելու համար

250

ժը)

ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը

 

 

երկարաձգելու համար

120

 

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ

10

ժթ)

ապրանքային նշանների պետական գրանցամատյանում

 

 

ապրանքային նշանի լիցենզիայի կամ ենթալիցենզիայի

 

 

գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր

 

 

ապրանքային նշանի համար)

60

ի)

գրանցված լիցենզիայի կամ ենթալիցենզիայի պայմանների

 

 

փոփոխությունների կամ դրա չեղյալ հայտարարումը

 

 

գրանցելու համար

25

իա)

ապրանքային նշանի գրանցումը զատելու համար

40

իբ)

ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ

 

 

տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու

 

 

համար

50

իգ)

ապրանքային նշանների միջազգային գրանցման

 

 

մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրության

 

 

8(7)(a) հոդվածի համաձայն` յուրաքանչյուր միջազգային

 

 

գրանցման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը

 

 

3ter հոդվածին համապատասխան նշելու համար՝

 

 

մեկ դասի ապրանքների համար

100

 

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար

 10

 

այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար՝

 

 

մեկ դասի ապրանքների համար՝

100

 

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար

 10

իդ)

ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և

 

 

ապրանքային նշանների հայտերի ընթացիկ

 

 

հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝

 

 

ապրանքների և ծառայությունների միջազգային

 

 

դասակարգմանը համապատասխան յուրաքանչյուր դասով

 

 

ներկայացված բառային կամ պատկերային նշանին

 

 

նույնական կամ նման ապրանքային նշանների համար

20

 

ապրանքների և ծառայությունների միջազգային

 

 

դասակարգմանը համապատասխան յուրաքանչյուր դասով

 

 

ներկայացված համակցված նշանին նույնական կամ նման

 

 

ապրանքային նշանների համար

40

 

մեկ սեփականատիրոջը և(կամ) հայտատուին պատկանող ապրանքային

 

 

նշանների համար

60

իե)

ապրանքային նշանների պետական գրանցամատյանից քաղվածքներ տալու համար

2

 5.

աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և

 

 

երաշխավորված ավանդական արտադրանքների իրավական

 

 

պահպանության հետ կապված գործողությունների գծով՝

 

ա)

աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ

 

 

երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ

 

 

ներկայացնելու համար

30

բ)

աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

 

 

օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար

30

գ)

աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

 

 

երաշխավորված ավանդական արտադրանքի փորձաքննություն

 

 

անցկացնելու համար

40

դ)

աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված

 

 

ավանդական արտադրանքի հայտերի վերաբերյալ կայացված

 

 

ցանկացած որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք

 

 

ներկայացնելու համար

50

ե)

աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

 

 

երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման

 

 

դեմ առարկություն ներկայացնելու համար

10

զ)

աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

 

 

երաշխավորված ավանդական արտադրանքի հայտը

 

 

հետ կանչելու համար

10

է)

աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

 

 

երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի փաստաթղթերում

 

 

փոփոխություն, լրացում կամ ճշգրտում կատարելու համար

10

ը)

փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմնի

 

 

հարցմանը համապատասխան լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու

 

 

ժամկետի երկարաձգման համար

10

թ)

աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

 

 

օգտագործման իրավունքի վկայագիր տալու համար

50

ժ)

աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

 

 

օգտագործման իրավունքի վկայագրի կրկնակ տալու համար

30

ժա)

աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

 

 

օգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգելու համար

100

 

 

 

 

 

 

 

 

 

 

7.

ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`

 

ա)

ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման հայտ ներկայացնելու և վկայական տալու համար

20

բ)

ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային բացառիկ իրավունքները զիջելու մասին պայմանագրի գրանցման համար

30

գ)

ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքները փոխանցելու պայմանագրի գրանցման համար

20

դ)

ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման վկայականի կրկնակը տալու համար

2

8.

այլ գործողությունների գծով`

 

ա)

արտոնագրային տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար

0.2

բ)

արդյունաբերական սեփականության օբյեկտների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյաններից քաղվածքներ տալու, ինչպես նաև հայտի մասին տեղեկություններ տրամադրելու համար (յուրաքանչյուր օբյեկտի համար)

2

գ)

արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի վավերացված պատճենը տալու համար

10

դ)

գյուտի միջազգային հայտի առաքման համար

32

ե)

(ենթակետն ուժը կորցրել է 03.03.21 ՀՕ-110-Ն)

 

զ)

արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննություն ընդունելու համար

8

է)

արտոնագրային հավատարմատարի գրանցման կամ գրանցման մեջ փոփոխություն կատարելու համար

4

ը)

արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին պաշտոնական հրապարակումներում հայտատուի, արտոնագրատիրոջ կամ այլ իրավատիրոջ թույլ տված վրիպակներն ուղղելու համար (յուրաքանչյուրի համար)

2.5

թ)

լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար

50

ժ)

ֆրանչայզինգի գրանցման համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար)

 

ժա)

գրանցված ֆրանչայզինգի պայմանների փոփոխությունը գրանցելու համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար)

 

(մասն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

(18-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-277, խմբ., փոփ. 26.10.99 ՀՕ-14, փոփ., խմբ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, փոփ., լրաց. 02.05.01 ՀՕ-178, խմբ., լրաց. 29.05.02 ՀՕ-358-Ն, լրաց. 18.11.03 ՀՕ-32-Ն, լրաց., փոփ., խմբ. 24.11.04 ՀՕ-140-Ն, 05.12.06 ՀՕ-255-Ն, փոփ., լրաց., խմբ. 10.06.08 ՀՕ-113-Ն, փոփ., խմբ., լրաց. 29.04.10 ՀՕ-62-Ն, խմբ., փոփ. 01.03.11 ՀՕ-63-Ն, փոփ. 28.09.16 ՀՕ-154-Ն, փոփ., լրաց. 28.09.16 ՀՕ-156-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-234-Ն, փոփ., խմբ. 03.03.21 ՀՕ-110-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  V

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 21.   Պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները

Պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները`

ա) պետական տուրքի վճարումից ազատում.

բ) պետական տուրքի նվազեցում.

գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում.

դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում.

ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

 

Հոդված 28.  Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված՝ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

(վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123, 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-234-Ն, խմբ. 03.03.21 ՀՕ-110-Ն)

1Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրք չի վճարվում։

 Արտոնագրատիրոջ կողմից գյուտի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 50 տոկոսով:

Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, բույսերի սորտերի, գրանցման և դրա նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «դ»-«ժ», «ժբ»-«ժգ», «ժե», «ժէ»-«ժը», «իա», «իդ», «իթ» ենթակետերով, 3-րդ կետի «ա», «գ», «ե», «թ», «ժա»-«ժբ», «ժդ»-«ժե», «ժը», «ի»-«իբ» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ և հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա»-«ժդ» և «ժը» ենթակետերով սահմանված պետական տուրքերը նվազեցվում են 75 տոկոսով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոսով:

 Ընդ որում, սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «իդ», «իթ», 3-րդ կետի «ժե», «իա», 4-րդ կետի «ժգ» ենթակետերով նվազեցված դրույքաչափը կիրառվում է, եթե արտոնագրատերը կամ ապրանքային նշանի իրավատերը և այդ իրավունքներն ստացողը կամ արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողը և այդ իրավունքներն ստացողը օգտվում են նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից: Ընդ որում, եթե նրանք համարվում են տարբեր կատեգորիաների հայտատուներ և իրավատերեր, այսինքն՝ օգտվում են նվազեցված դրույքաչափի տարբեր տոկոսներից, ապա տուրքը վճարվում է նվազագույն նվազեցված տոկոսով:

Արտոնագրված գյուտի, բույսերի սորտերի օգտագործման լիցենզիայի գրանցման պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան պետական տուրքերը վճարվում են լրիվ դրույքաչափով։

(28-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.10.99 ՀՕ-14, փոփ., խմբ. 13.12.00 ՀՕ-123, փոփ. 29.05.02 ՀՕ-358-Ն, 24.11.04 ՀՕ-140-Ն, փոփ., խմբ. 10.06.08 ՀՕ-113-Ն, 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 28.09.16 ՀՕ-156-Ն, 08.12.17 ՀՕ-234-Ն, խմբ. 03.03.21 ՀՕ-110-Ն)

Հոդված 31.   Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների սահմանումը

Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն օրենքի 14 հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները` պետական տուրքերի բոլոր տեսակների գծով` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով.

գ) դատարանները կամ դատավորները` սույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից.

գ1) Սահմանադրական դատարանը` ելնելով դիմողի գույքային դրությունից.

դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, դեսպանը կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` սույն օրենքի 15 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով վճարողի գույքային դրությունից.

ե) պետական տուրքի վճարման գծով այլ արտոնությունները սահմանվում են օրենքով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից:

Համահայկական բանկն ազատվում է գրանցման և լիցենզավորման համար սույն օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման ստեղծված հատուցման հիմնադրամն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից:

(31-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.07.98 ՀՕ-237, լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց. 13.12.00 ՀՕ-123, 08.04.08 ՀՕ-27-Ն, 26.12.08 ՀՕ-33-Ն, 15.12.16 ՀՕ-254-Ն, 17.01.18 ՀՕ-45-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-280-Ն)

(հոդվածը 19.04.21 ՀՕ-177-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 29.10.21 թվականին)

(19.04.21 ՀՕ-177-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Գ Լ ՈՒ Խ  VI

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ՎՃԱՐԵԼՈՒ, ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՔ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 32.  Պետական տուրքի գանձումը

Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ:

Պետական տուրքի հաշվարկման և գանձման նպատակով գործողությունների կատարման և ծառայությունների մատուցման պահ է ճանաչվում դրանց ավարտման պահը:

Պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող մի քանի գործողություններ միաժամանակ կատարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուրի համար առանձին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, և փոխանցվում համապատասխան բանկային հաշվին: Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան սահմանված չլինելու դեպքում, պետական տուրքի տեսակի, վճարողի անվան, գումարի փոխանցման բանկային հաշվի համարի և վճարման ամսաթվի նշումով, մնում է պետական տուրք գանձող մարմնում` համապատասխան գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող գործերին կցված:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սահմանում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնում է պետական տուրքի այն տեսակները, որոնք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից կարող է իրականացվել կանխիկ: Այդ դեպքում գանձված (ստացված) պետական տուրքի գումարները համապատասխան գործողություններ կատարող կամ ծառայություններ մատուցող մարմինները (դրանց պատասխանատու պաշտոնատար անձինք) բանկ են մուծում (բյուջե փոխանցում) համապատասխան գործողությունների կատարման, ծառայությունների մատուցման հաջորդ երկու բանկային օրվա ընթացքում:

Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական տուրքի գանձման լիազորությունը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է պատվիրակվել ձեռնարկություններին, կազմակերպություններին: Այդ դեպքում դրանց իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով տվյալ ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարներ, (բացառությամբ օդային փոխադրումների տոմսերի վաճառք և օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին պետական տուրքի գանձման լիազորությունը պատվիրակված լինելու դեպքերի)որոնց չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ:

(32-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 25.12.06 ՀՕ-49-Ն, 26.12.08 ՀՕ-241-Ն, փոփ. 20.05.10 ՀՕ-85-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-203-Ն, 06.12.12 ՀՕ-232-Ն, 29.04.13 ՀՕ-49-Ն, խմբ. 23.12.13 ՀՕ-133-Ն, լրաց. 20.11.14 ՀՕ-171-Ն, 13.11.15 ՀՕ-124-Ն, խմբ. 29.06.16 ՀՕ-123-Ն, լրաց. 20.10.16 ՀՕ-167-Ն, փոփ., լրաց. 25.06.19 ՀՕ-69-Ն, լրաց. 14.11.19 ՀՕ-230-Ն)

Հոդված 33.  Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձելու առանձնահատկությունները

(վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123, 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-234-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-110-Ն)

Արդյունաբերական սեփականության օբյեկտի, ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի հայտը մի քանի ինքնուրույն հայտերի բաժանելու դեպքում յուրաքանչյուր զատված հայտի համար պետական տուրքերը վճարվում են այնպես, ինչպես առանձին ինքնուրույն հայտի համար:

Եթե սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված որևէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) կամ արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար պետական տուրքը վճարվում է այդ մասին պետական լիազոր մարմնի որոշումն ուղարկելուց հետո՝ օրենքով սահմանված ժամկետում, իսկ բույսերի սորտերի, ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու, աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների գրանցման և (կամ) օգտագործման վկայագիր տալու, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին պետական լիազոր մարմնի որոշումն ստանալուց հետո՝ օրենքով սահմանված ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով, բացառությամբ ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու համար տուրքերի, որոնց չափերն ավելացվում են 20 տոկոսով:

Գյուտի իրավական պահպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար: Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչև արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ: Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների պահպանության ժամկետի երկարաձգման պետական տուրքերը վճարվում են յուրաքանչյուր հինգ տարվա համար, որոնց հաշվարկն իրականացվում է հայտի ներկայացման թվականից սկսած, ընդ որում, առաջին հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար պետական տուրքի հետ միասին: Յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է դրան նախորդող տարվա ընթացքում:

Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված պետական տուրքը ենթակա է վճարման արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:

Եթե արտոնագիր կամ վկայագիր տալու համար պետական տուրքը վճարվել է սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ սույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ 50 տոկոսով ավելացված դրույքաչափով, ապա դրա հետ մեկտեղ վճարման ենթակա այլ պետական տուրքերի դրույքաչափերը չեն փոխվում:

Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Արդյունաբերական դիզայնների նկատմամբ իրավունքների գործողության յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է իրավունքների ընթացիկ գործողության հինգերորդ տարվա ընթացքում: Նշված պետական տուրքերը կարող են վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափն ավելացվում է 50 տոկոսով:

Ապրանքային նշանի գրանցման գործողության, ինչպես նաև աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում: Պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով, բացառությամբ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար տուրքի, որի չափն ավելացվում է 20 տոկոսով:

(մասն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

Սույն հոդվածի երկրորդ, երրորդ, չորրորդ, վեցերորդ և յոթերորդ մասերով սահմանված ժամկետներում վճարված պետական տուրքի վճարումը հաստատող  փաստաթուղթը պետական տուրք գանձող մարմին է ներկայացվում ոչ ուշ, քան տվյալ ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում տվյալ պետական տուրքը համարվում է չվճարված, և համապատասխան գործողությունը չի կատարվում, կամ ծառայությունը չի մատուցվում:

(33-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.12.98 ՀՕ-277, փոփ. 26.10.99 ՀՕ-14, փոփ., խմբ. 13.12.00 ՀՕ-123, փոփ., լրաց., խմբ. 10.06.08 ՀՕ-113-Ն, փոփ. 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 28.09.16 ՀՕ-156-Ն, 08.12.17 ՀՕ-234-Ն, փոփ., խմբ. 03.03.21 ՀՕ-110-Ն)

Հոդված 34.  Պատասխանատվությունը պետական տուրքը ճիշտ հաշվարկելու և ժամանակին գանձելու համար

Պետական տուրքը հաշվարկում և գանձում են սույն օրենքով սահմանված ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք:

Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա, իսկ գումարները կանխիկ գանձված (ստացված) լինելու դեպքում` դրանք ժամանակին բյուջե փոխանցելու պատասխանատվությունը դրվում է պետական տուրք գանձող մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի վրա:

Սույն օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչև առաջիկա տարին սկսելը` լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) վրա նշված փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների, որակավորման վկայականների) տրման կամ օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման ամսաթվից ոչ ուշ:

(34-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-283, խմբ., լրաց. 15.12.05 ՀՕ-11-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-241-Ն, լրաց., փոփ. 26.02.13 ՀՕ-14-Ն, լրաց. 20.11.14 ՀՕ-171-Ն, 13.11.15 ՀՕ-124-Ն, 21.12.17 ՀՕ-294-Ն)

Հոդված 35.  Պատասխանատվությունը պետական տուրքի գանձումն ուշացնելու համար

Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից (իսկ պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից պետական տուրք գանձող մարմնում համալիր հարկային ստուգմամբ հայտնաբերելու դեպքում` պետական տուրք գանձող մարմնից) բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ:

Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք (պետական տուրք գանձող մարմինները) սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաև դրանց համար սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող տասն օրվա ընթացքում:

Սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի, սույն օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի գումարների վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին: Տարեկան պետական տուրք, ինչպես նաև սույն օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրք վճարողները սահմանված ժամկետում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները, ինչպես նաև դրանց համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող տասն օրվա ընթացքում:

(35-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 15.12.05 ՀՕ-11-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-186-Ն, լրաց., փոփ. 26.02.13 ՀՕ-14-Ն, փոփ. 05.12.13 ՀՕ-145-Ն, փոփ., լրաց. 19.11.14 ՀՕ-189-Ն, լրաց. 13.11.15 ՀՕ-124-Ն, փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-294-Ն, լրաց. 25.06.19 ՀՕ-69-Ն)

Հոդված 36.  Պետական տուրքի վճարումը

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը վճարվում է հայկական դրամով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելով կարող է սահմանել և պարտադիր կիրառության մեջ դնել պետական տուրքի վճարման բանկային հաշվարկային փաստաթղթերի (անդորրագրերի) տիպային ձևեր: 

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը արտարժույթով գանձելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված նախորդ տարվա` արժութային շուկաներում ձևավորված միջին տարեկան փոխարժեքը:

Պետական տուրքի դրույքաչափն արտարժույթով հաշվարկելու ժամանակ տվյալ արտարժույթով ամբողջական թիվ ստանալու համար իրականացվում է դրույքաչափի կլորացում: Մինչև 0,5-ի դեպքում դրույքաչափը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 0,5-ից ավելիի դեպքում` դեպի մեծացում:

(36-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, խմբ., լրաց. 25.12.06 ՀՕ-49-Ն, փ

Հոդված 38.  Պետական տուրքը վերադարձնելը

Պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ`

ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ.

զ) պետական տուրք գանձող պետական մարմնի կողմից այս կամ այն գործողության կատարումը մերժելու դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ.

է) մինչև համապատասխան գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման ավարտման պահը, պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրք գանձող մարմնի կողմից, սահմանված կարգով, արդեն սկսվել է տևական բնույթ կրող համապատասխան գործողության կատարումը կամ ծառայության մատուցումը, ինչպես նաև սույն օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին կետի 5.1-ին և 11.1-ին ենթակետերով սահմանված գործունեության իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքը.

ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման հայտերով փորձաքննության կայացրած որոշումը բողոքարկման խորհրդի կամ դատարանի կողմից անվավեր ճանաչելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է փորձաքննության որոշումն ընդունումից հետո ի հայտ եկած նոր հանգամանքների հիմքերով.

Սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված և վերադարձման ենթակա պետական տուրքի գումարները վճարողի կողմից, պետական տուրք գանձող մարմնի սահմանած կարգով, կարող են օգտագործվել նույն մարմնի կողմից այլ գործողություն կատարելու կամ ծառայություն մատուցելու համար, եթե վերադարձման ենթակա պետական տուրքի գումարները վճարված են այն հաշվին, որին վճարվում են տվյալ գործողության կատարման կամ ծառայության մատուցման համար սահմանված պետական տուրքի գումարները:

(38-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-277, խմբ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 29.05.02 ՀՕ-358-Ն, խմբ. 12.06.02 ՀՕ-375-Ն, 05.12.06 ՀՕ-255-Ն, խմբ., լրաց. 11.12.13 ՀՕ-130-Ն, լրաց. 17.01.18 ՀՕ-45-Ն, փոփ. 09.02.18 ՀՕ-111-Ն, լրաց. 13.06.18 ՀՕ-359-Ն)

(հոդվածը 19.04.21 ՀՕ-177-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 29.10.21 թվականին)

(19.04.21 ՀՕ-177-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Հոդված 39.  Պետական տուրքը վերադարձնելու կարգը

Ֆինանսական մարմինների պետական տուրքը վերադարձնում են այն բյուջեից, որին հաշվանցվել է գումարը` ոչ ուշ, քան սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, բացառությամբ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված տուրքի գումարների: Օդային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքը ֆիզիկական անձանց է վերադարձվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմին` պետական տուրքի կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում:

Պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին ֆինանսական մարմին դիմում տալը կասեցնում է վերոհիշյալ ժամկետի ընթացքը:

Պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են Սահմանադրական դատարանի, դատարանի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

(39-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-277, լրաց. 26.12.08 ՀՕ-241-Ն, 08.12.10 ՀՕ-203-Ն, 17.01.18 ՀՕ-45-Ն)


Հոդված 40.  Պետական տուրքը վերադարձնելու արժույթը

Պետական տուրքը վերադարձվում է հայկական դրամով, իսկ սույն օրենքի 36 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում` նաև արտարժույթով:


Հոդված 41.   Պետական տուրքը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը

Պետական տուրքը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել այն մարմին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ` դատարան:

Վերադասության կարգով բողոքները քննության են առնվում և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողոքը ստացվելու օրվանից հնգօրյա ժամկետում:

(41-րդ հոդվածը փոփ. 09.02.18 ՀՕ-111-Ն)


Հոդված 42.  Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը: