Russian Version
English Version

Ընդհանուր տեղեկություններ

Միջազգային համագործակցություն

Մտավոր սեփականության գործակալության միջազգային համագործակցության հիմնական ուղղություններն են՝ Մտավոր սեփականության միջազգային կազմակերպության (ՄՍՀԿ), Եվրոպական արտոնագրային գերատեսչության (ԵԱԳ), Եվրասիական արտոնագրային գերատեսչության (ԵԱԱԳ) հետ աշխատանքային համագործակցության ամրապնդումն ու զարգացումը, մասնակցությունը տարբեր միջազգային պայմանագրերին ու համաձայնագրերին, գործակալության մասնագետների որակավորման բարձրացումը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ կապերի զարգացումը ԱՊՀ երկրների նմանատիպ և օտարերկրյա արտոնագրային կազմակերպությունների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ:

Մտավոր սեփականության պահպանության բնագավառի վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, կառավարությունների միջև: Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Լիտվայի արտոնագրային գերատեսչության և մտավոր սեփականության գործակալության միջև:

Միջազգային համագործակցության շրջանակներում գործակալության մասնագետները մասնակցում են ՄՍՀԿ, ԵԱԳ, TAIEX և ԵԱԱԳ, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվող սեմինարներին, գործնական հանդիպումներին և որակավորման բարձրացման դասընթացներին։

2012 թվականի փետրվարի մեկից մեկնարկվեց Թվինինգ ծրագիրը, որը կավարտվի 2014 փետրվարի 1-ին: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Թվինինգ ծրագրի հիմնական նպատակն է` աջակցել Հայաստանի Հանրապետությանը մտավոր սեփականության իրավունքների կիրարկման մասով առկա միջազգային լավագույն փորձի օգտագործման գործում` դրանով նպաստելով մտավոր սեփականության իրավակիրարկման համակարգի հզորացմանը:

Թվինինգ ծրագրի նպատակն է ներկայացնել հայ հասարակությանը պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընդհանուր հանրության կողմից մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համակարգի հզորացման միջոցները, որոնք վերջիններիս հնարավորություն կտան առավել հստակ կերպով պատկերացնելու և առավել ակտիվ մասնակցություն ունենալու մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործում՝ ԵՄ կողմից ընդունված զարգացման ծրագրերին համընթաց և ի կատարումն մտավոր սեփականության իրավունքների կիրարկման գործում ՀՀ քաղաքականության և բարեփոխումների ծրագրերի։

Ծրագիրը կնպաստի նաև Եվրամիության և Հայաստանի միջև կնքված Համագործակցության և գործընկերության համաձայնագրով և Եվրամիության հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրով ամրագրված Հայաստանյան կողմի պարտականությունների իրականացմանը: