Russian Version
English Version

Արդյունաբերական դիզայն

Գրանցման ընթացակարգը

Արդյունաբերական նմուշի գրանցման համար անհրաժեշտ է գործակալություն ներկայացնել արդյունաբերական նմուշի գրանցման և վկայագիր ստանալու հայտ։

Այդ հայտը շատ կարևոր է, քանի որ այն ապագա վկայագրի իրավական հիմքն է։

Արդյունաբերական նմուշի հայտը պետք է պարունակի.

ա) դիմում վկայագիր ստանալու մասին, որտեղ նշվում են նմուշի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) և նրանց բնակության կամ գտնվելու վայրը.

բ) արդյունաբերական նմուշի նկարագրությունը, ներառյալ՝ դրա էական հատկանիշների ամբողջությունը.

գ) իրի, դրա մանրակերտի կամ նկարի պատկերների լրակազմը, որը մանրամասն և ամբողջությամբ արտահայտում է իրի արտաքին տեսքր.

դ) էրգոնոմիկական սխեման, իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը, ընդհանուր տեսքի գծագիրը, եթե դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էությունը հասկանալու համար։

Հայտին կարող է կցվել արդյունաբերական նմուշի նկարագրությունը, նշելով դրա էական հատկանիշների ամբողջությունը.

Արդյունաբերական նմուշի հայտին կցվում են սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը։