Russian Version
English Version

Բողոքարկման խորհուրդ

Տուրքեր

Բողոք կամ դիմում ներկայացնելու համար սահմանված են պետական տուրքեր, որոնց դրույքաչափերը, գանձման, զեղչով վճարման և վերադարձման կարգը սահմանված է օրենքով։
Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի, ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք բողոք կամ դիմում ներկայացնելու հետ կապված որոշ գործողությունների համար օրենքով սահմանված պետական տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք՝ 50 տոկոս զեղչով։

Գործողության անվանումը

Դրույքաչափերը գործակիցներով՝ բազային տուրքի նկատմամբ

Գյուտերի իրավական պահպանության գծով`

Գյուտի նախնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15
Գյուտի արտոնագիր տալու վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 20
Գյուտի արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 64
Օգտակար մոդելի հայտի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15

 Արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝

Փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15 
 Արդյունաբերական նմուշի վկայագիր տալու դեմ կամ արդյունաբերական նմուշի ԽՍՀՄ վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50

Ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝

Իրավունքների վերականգնման մասին որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար
Ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին կրկնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար   50
Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու համար 250 

Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով՝

Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերի վերաբերյալ կայացված ցանկացած որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50 
Փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար

  Այլ գործողությունների գծով՝

Արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննություն ընդունելու համար  8
Լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար  50