Russian Version
English Version

Ձևաթղթեր և տուրքեր

Աշխարհագրական նշումի հայտի ձևակերպումն ու ներկայացումը

Աշխարհագրական նշման հայտին կցվում են՝
1) Օրենքով նախատեսված տեխնիկական հատկորոշումները, որոնք պետք է ստուգված և հաստատված լինեն իրավասու պետական մարմնի կողմից.
2) միասնական փաստաթուղթը, որը պարունակում է տեխնիկական հատկորոշումների հիմնական տարրերը՝ անվանումը, որի համար հայտարկվում է գրանցումը, արտադրանքի նկարագրությունը, անհրաժեշտության դեպքում նաև՝ փաթեթավորման կամ արտադրանքի պիտակավորման նկատմամբ կիրառվող հատուկ պահանջները, նշված աշխարհագրական գոտու սահմանների հակիրճ նկարագրությունը, ինչպես նաև արտադրանքի և աշխարհագրական միջավայրի կամ աշխարհագրական ծագման միջև եղած կապի նկարագրությունը, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում արտադրանքի նկարագրության հատուկ տարրերը կամ դրա արտադրության մեթոդը, որոնք հաստատում են այդ կապը։
2. Գինիների համար աշխարհագրական նշում գրանցելու դեպքում միասնական փաստաթուղթը պետք է պարունակի՝
1) անվանումը, որի համար հայտարկվում է գրանցումը.
2) տեխնիկական հատկորոշումների հիմնական տարրերը.
3) գինու անալիտիկ և օրգանոլեպտիկ հիմնական հատկանիշները, իսկ աշխարհագրական նշման դեպքում՝ նաև օրգանոլեպտիկ հատկանիշների գնահատումը,
4) գինեգործական հատուկ եղանակների կիրառման դեպքում՝ գինու պատրաստման համապատասխան առանձնահատկությունները.
5) համապատասխան աշխարհագրական տարածքի սահմանների նշումը.
6) յուրաքանչյուր հեկտարից ստացված բերքի առավելագույն չափը.
7) խաղողի տեսակի կամ տեսակների նշումը, որից պատրաստվել է գինին.
8) Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին կամ համապատասխան դեպքում՝ 8-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետին վերաբերող մանրամասներ։
3. Սպիրտային խմիչքների համար աշխարհագրական նշում գրանցելու դեպքում միասնական փաստաթուղթը պետք է պարունակի՝
1) սպիրտային խմիչքի անվանումը և կատեգորիան, որի համար հայտարկվում է գրանցումը
2) տեխնիկական հատկորոշումների հիմնական տարրերը.
3) սպիրտային խմիչքի նկարագրությունը՝ ներառյալ դրա հիմնական ֆիզիկական, քիմիական և օրգանոլեպտիկ հատկանիշները, ինչպես նաև համապատասխան կատեգորիային պատկանող սպիրտային խմիչքների յուրահատուկ հատկանիշները.
4) համապատասխան աշխարհագրական տարածքի սահմանների նշումը.
5) սպիրտային խմիչքի պատրաստման եղանակի նկարագրությունը. համապատասխան դեպքերում՝ տվյալ տեղանքին հատուկ և անփոփոխ եղանակը.
6) աշխարհագրական բնապայմաններին կամ աշխարհագրական ծագմանն առնչվող ցանկացած մանրամասներ.
7) ցանկացած պահանջ, որը սահմանված է տվյալ երկրի և (կամ) ազգային և (կամ) տարածաշրջանային օրենսդրությամբ.
8) աշխարհագրական նշման ցանկացած լրացում և (կամ) տեխնիկական հատկորոշումներով նախատեսված արտադրանքի պիտակավորման ցանկացած հատուկ պահանջ։
4. Հայտին կից պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։
5. Ներկայացուցչի միջոցով ներկայացված հայտին կցվում է լիազորագիր։

Աշխարհագրական նշման գրանցման  հայտ

Ծագման տեղանվան գրանցման հայտ

Երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ