Russian Version
English Version

Ձևաթղթեր և տուրքեր

Վճարման եղանակը

Գյուտի  գրանցման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու, գործավարության ընթացքում այլ գործողություններ կատարելու, գյուտի գրանցման գրանցման գործողությունը հերթական ժամկետով երկարաձգելու համար գանձվում են պետական տուրքեր, որոնց դրույքաչափերը, գանձման, զեղչով վճարման և վերադարձման կարգը սահմանված են օրենքով։
Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի, ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գրանցման և արտոնագիր ստանալու հետ կապված որոշ գործողությունների համար օրենքով սահմանված պետական տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք՝ 50 տոկոս զեղչով։
 

Գործողության անվանումը Դրույքաչափերը գործակիցներով՝ բազային տուրքի նկատմամբ
1. Գյուտերի իրավական պահպանության գծով`
ա)

գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում՝ ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման և նախնական փորձաքննության արդյունքներով որոշում կայացնելու համար

20

 

հավակնության սահմանման 5-ից ավելի կետերից յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ 5
բ) հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10
գ) գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (հավակնության սահմանման յուրաքանչյուր անկախ կետի համար) 120
դ) գյուտի պետական գրանցման և արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) տալու համար 15
ե) գյուտի արտոնագրին (կարճաժամկետ արտոնագրին) կից գյուտի լրիվ նկարագրությունը հրապարակելու համար` 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2.5
զ) բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 25
է)   գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար  10
ը)   գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը գյուտի արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար  10
թ)  սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 8
ժ)  հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 15
ժա)  իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10 
ժբ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկումը քննարկելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար) 10 
ժգ) խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 10
ժդ) առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար  10 
ժե) արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) կրկնակը տալու համար 10 
ժզ) արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) պատճենը տալու համար
ժէ) գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)՝  
   երկրորդ, երրորդ տարվա համար 20 
   չորրորդ, հինգերորդ տարվա համար 25
  վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30
  ութերորդ, իններորդ տարվա համար  40 
  տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար 50
  տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար  60 
  տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար  70 
  տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա համար  80 
  տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա համար 100 
  քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար 130
  քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համա 160 
ժը) գյուտի կարճաժամկետ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)  
  երկրորդ, երրորդ տարվա համար 20 
  չորրորդ, հինգերորդ տարվա համար 25 
  վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30 
 

ութերորդ, իններորդ տարվա համար

35 
  տասներորդ տարվա համար 40 
ժթ) գյուտի արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) գործողության վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 50 
ի) լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 50
իա) գյուտերի` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 8
իբ) գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ ներկայացված առարկության քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար  40
իգ) գյուտի կարճաժամկետ արտոնագրին կից գյուտի նոր լրիվ նկարագրությունը հրապարակելու համար
   25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար՝ լրացուցիչ  1.5
 իդ) արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին որոշում կայացնելու համար (պայմանագրով (փոխանցման ակտով) նախատեսված յուրաքանչյուր գյուտի համար)  40
 իե)  լիցենզիայի գրանցման համար (յուրաքանչյուր գյուտի համար)  60
 իզ) լիցենզիայի մեջ կատարված փոփոխությունները և լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցելու համար 10 
 իէ) բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարություն հրապարակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար
 իը) բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունը հետ կանչելու մասին տեղեկությունների հրապարակման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար  10
 իթ) արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 15 
 լ)

հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

2
 լա) հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար 12 
 լբ)

Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն՝ փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման և առաքման համար

30
 լգ)

ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի քննարկումը սահմանված ժամկետից շուտ սկսելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար

10