Russian Version
English Version

Որոնում

Ազգային ընթացակարգով գրանցված

Ի՞նչպես անցկացնել որոնում ազգային ընթացակարգով գրանցված ապրանքային նշանների հիմնապաշարում։


1. Եթե ցանկանում եք որոնում անցկացնել ապրանքային նշանի հայտի համարով և այն Ձեզ հայտնի է, ապա լրացնում եք առաջին դաշտը «(210) Հայտի համարը», օրինակ՝ 20191020:
2. Եթե ցանկանում եք որոնում անցկացնել ապրանքային նշանի hայտի ներկայացման թվականով և այն Ձեզ հայտնի է, ապա լրացնում եք երկրորդ դաշտը «(220) Հայտի ներկայացման թվականը», օրինակ՝ 03.10.2018.
3. Եթե ցանկանում եք որոնում անցկացնել ապրանքային նշանի գրանցման համարով և այն Ձեզ հայտնի է, ապա լրացնում եք երրորդ դաշտը «(111) Գրանցման համարը», օրինակ՝ 10230.
4. Եթե ցանկանում եք որոնում անցկացնել ապրանքային նշանի անվանումով, ապա լրացնում եք չորրորդ դաշտը՝ հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով, օրինակ՝ անուշ կամ sony կամ белочка. Ապրանքային նշանի անվանումով որոնում անցկացնելիս կարող եք լրացնել նաև «(510) Ապրանքներ և ծառայություններ» դաշտը կամ «(511) Նիցայի դասակարգումը», եթե ձեզ հայտնի է ապրանքների և ծառայությունների դասը․
5. Ապրանքային նշանի անվանումով որոնում կարելի անցկացնել նաև լրացնելով հինգերորդ դաշտը՝ «(561) Գրադարձություն»։ Այս դեպքում եթե հայերեն բառ է, ապա այն գրվում է այնպես ինչպես կա, եթե օտար լեզվով բառ է, ապա գրվում է դրա տառադարձությունը՝ հայոց լեզվի այբուբենի տառերով, օրինակ՝ անուշ, կամ էփլ, կամ յոժիկ․
6. Եթե ցանկանում եք որոնել ապրանքը կամ ծառայությունը, ապա լրացնում եք վեցերորդ դաշտը՝ «(510) Ապրանքներ և ծառայություններ», օրինակ՝ սեղան․
7. Եթե ցանկանում եք որոնել ապրանքների կամ ծառայությունների դասը, ապա լրացնում եք յոթերորդ դաշտը՝ «(511) Նիցայի դասակարգումը», օրինակ՝ 01 կամ 32․
8. Եթե ցանկանում եք որոնում անցկացնել ապրանքային նշանի իրավատիրոջ անունով և այն Ձեզ հայտնի է, ապա լրացնում եք ութերորդ դաշտը «(730) Նշանի իրավատերը», օրինակ՝ Երևանի կոնյակի գործարան․
9. Ապրանքային նշանի իրավատիրոջ անունով որոնում կարող եք անցկացնել նաև լատինատառ, եթե վերջինս օտարեկրյա անձ է։ Այդ դեպքում լրացվում է իններորդ դաշտը՝ «(730) Նշանի սեփականատերը (անգլերեն)», օրինակ՝ TOYOTA:

Ծանուցում
Որոնման դաշտերը լրացվում են հայերեն։ «Նշանի անվանումը» և «Նշանի սեփականատերը» դաշտերը կարելի է լրացնել նաև անգլերեն լեզվով։