Russian Version
English Version

Արտոնագրեր

Արտոնագիր ստանալու ընթացակարգ

Արտոնագիր ստանալու համար նախ հարկավոր է գյուտի կամ օգտակար մոդելի հայտ լրացնել։ Հայտում սովորաբար նշվում է գյուտի (օգտակար մոդելի) անվանումը, ինչպես նաև գյուտին (օգտակար մոդելին)  վերաբերող տեխնիկայի բնագավառը, այստեղ պետք է ներառվեն նաև գյուտի (օգտակար մոդելի)  էության բնութագիրն ու գյուտի նկարագրությունը՝ անհրաժեշտ մանրամասներով, պարզ և հստակ շարադրված, այնպես, որ տվյալ բնագավառին միջին մակարդակով ծանոթ մարդը կարողանա օգտագործել կամ վերարտադրել գյուտը։ Գյուտի (օգտակար մոդելի)  էությունն ավելի հստակ բացահայտելու նպատակով այդպիսի նկարագրությունը սովորաբար ուղեկցվում է դիտողական նյութերով (գծագրեր, սխեմաներ կամ դիագրամներ)։ Հայտի մեջ նշվում են նաև տարբեր «պահանջներ», ասենք՝ տեղեկատվություն հայտով խնդրարկվող իրավական պահպանության ծավալի մասին և այլն։