Ինչ է մտավոր սեփականությունը
Մտավոր սեփականության տեսակները
Մտավոր սեփականություն ասելով հիմնականում հասկանում են օրենքով ամրագրված իրավունքներ, որոնք վերաբերում են արդյունաբերության, գիտության, գրականության և արվեստի ոլորտներում մտավոր գործունեությանը, ինչպես նաև դրանց հավասարեցված քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցներին։
Մտավոր սեփականությունը բաժանվում է երկու հիմնական ոլորտի՝ արդյունաբերական սեփականություն և հեղինակային իրավունք:
Արդյունաբերական սեփականությունը ներառում է գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների և սպասարկման նշանների, ֆիրմային անվանումների, աշխարհագրական նշումների կամ ծագման տեղանունների նկատմամբ իրավունքները, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության կանխման իրավունքը։
Հեղինակային իրավունքը ներառում է գրական ստեղծագործությունները՝ վեպերը, պոեմներն ու դրամաները, ֆիլմերը, երաժշտական ստեղծագործությունները, արվեստի ստեղծագործությունները՝ գծանկարները, նկարները, լուսանկարներն ու քանդակները, ինչպես նաև ճարտարապետական ստեղծագործությունները։ Հարակից իրավունքները ներառում են կատարողների իրավունքներն իրենց կատարումների, հնչյունագիր արտադրողների իրավունքներն իրենց ամրագրած հնչյունագրերի և հեռարձակող կազմակերպությունների իրավունքներն իրենց պատրաստած ռադիո և հեռուստատեսային ծրագրերի նկատմամբ։