Russian Version
English Version

Ձևաթղթեր և տուրքեր

Արդյունաբերական նմուշի հայտի ձևակերպումն ու ներկայացումը

Արդյունաբերական նմուշի հայտը պետք է պարունակի՝

ա) դիմում արդյունաբերական նմուշի ատոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են արդյունաբերական նմուշի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) նրանց բնակության կամ գտնվելու վայրը։ Դիմումի լրացման նկատմամբ պահանջները համընկնում են գյուտի օգտակար մոդելի հայտի նկատմամբ սահմանված պահանջներին.

բ) արդյունաբերական նմուշի նկարագրությունը, ներառյալ դրա էական հատկանիշների ամբողջությունը.

գ) իրի, դրա մանրակերտի կամ նկարի պատկերների լրակազմը, որը մանրամասն ամբողջությամբ արտահայտում է իրի արտաքին տեսքը.

դ) էրգոնոմիկական սխեման, իրի բաղադրանմուշների լրակազմը դրա քարտը, ընդհանուր տեսքի գծագրերը, եթե դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էությունը հասկանալու համար։
Արդյունաբերական նմուշի հայտին կցվում է նա արդյունաբերական նմուշի նմանակի (նմանակների) (կամ) ամենամոտ նմանակի (դրա (դրանց) առկայության դեպքում) հայտին կցվում է դրա (դրանց) պատկերը (պատկերները)։

Դիմում արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու մասին