Օրենքներ
Քրեական օրենսգիրք (քաղվածք)
- «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
- «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
- «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
- «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի հանրապետության օրենք
- «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
- «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
- Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքից քաղվածք
- Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքը
- Քաղաքացիական օրենսգիրք (Մաս 10)
- Քրեական օրենսգիրք (քաղվածք)
Քրեական օրենսգիրք (քաղվածք)
Գլուխ 19: Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները
Հոդված 158. Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը
1. Հեղինակային կամ հարակից իրավունքի oբյեկտն ապoրինի oգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, ինչպես նաև առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունը շահույթ ստանալու նպատակով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների վրա ամրագրելը, տարածելը և (կամ) վաճառելը` եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) պաշտպանիչ տեխնիկական միջոցների շրջանցմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) մեկից ավելի անգամ,
4) ստացված դրոշմապիտակները դրանց օգտագործման համար չնախատեսված ստեղծագործությունների կրիչների վրա փակցնելով,
5) խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածում նախատեսված արարքը համարվում է կատարված զգալի չափերով, եթե այդ մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների օրինակների հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի (լիցենզիայի) ընդհանուր արժեքը (գինը), անկախ իրավատերերից, հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (իսկ չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) կազմում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկը:
4. Սույն հոդվածում նախատեսված արարքը համարվում է կատարված խոշոր չափերով, եթե այդ մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների օրինակների հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի (լիցենզիայի) ընդհանուր արժեքը (գինը), անկախ իրավատերերից, հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (իսկ չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) գերազանցում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը:
(158-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 15.06.06 ՀՕ-144-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-147-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-45-Ն)
Հոդված 159. Արտոնագրային իրավունքը խախտելը
Արտոնագրային իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ մինչև այդ իրավունքի պաշտոնական ճանաչումը դրա էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկություններ տարածելը կամ հեղինակությունը յուրացնելը կամ համահեղինակության հարկադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
Հոդված 197. Ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը
Ապրանքային նշանը, սպասարկման նշանը, ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:
(197-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն)